Հայ բժիշկերի կյանքից
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր։
Ծնվել է 1907 թ․ մայիսի 1-ին, Նոր Բայազետում։
1930 թ․ ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը։
Աշխատել է որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։
Այնուհետև, շուրջ 20 տարի ղեկավարել է, Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։
1937 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1939 թ․՝ պրոֆեսոր կոչում։
1939-41 թթ․ եղել է ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, իսկ 1942-46 թթ․՝ ԵՊՀ ռեկտորը։
1943 թ․ ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
Մեծապես աջակցել է Ալիխանյան եղբայրներին՝ 1942 թ․ հիմնելու տիեզերական ճառագայթների հետազոտման լաբորատորիան ԵՊՀ-ում և կայանը՝ Արագածում, որոնց հիման վրա 1943 թ․ ստեղծվել է ֆիզիկայի ինստիտուտը։
1943 թ-ից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը։
1961 թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն։
Գիտական գործունեությունը․ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։
Նրա հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամինների ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները։
Նա կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում:
Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների։
Եղել է կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայված ,Ուղեղի կենսաքիմիայի հարցերըե գիտական ժողովածուների խմբագիրը։
ՀԽՍՀ ԳԱ ԵՎ ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծումը նույնպես պայմանավորված է նրա մեծ հեղինակությամբ։
Նրա նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված կենսաքիմիայի, հատկապես՝ նեյրոքիմիայի խնդիրներին։
Երկար տարիներ ղեկավարել է հանրապետության Ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների ընկերությունը։
Ակտիվորեն մասնակցել է միջազգային կենսաքիմիական գիտաժողովների, զեկուցումներով հանդես եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում։
Ընտրվել Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ։
Պարգևները և մրցանակները․ Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։
Մահացել է 1981 թ․ մարտի 19-ին, Երևանում։
1982 թ-ից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հրաչյա Բունիաթյանի անունով։
Իր գեղանկարների հարուստ և արժեքավոր հավաքածուն նվիրել է Գավառ քաղաքին, որտեղ 1991 թ-ից գործում է Հրաչյա Բունիաթյանի անվ․ պատկերասրահը։
Երևանում նրա ապրած տան պատին փակցված է հուշաքար։
Հարություն Մինասյանի «Հայազգի բժիշկ գործիչներ» գրքից, համառոտագրված տարբերակ
22.07.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ